Քո աշխատանքի բանալին

Միացի՛ր «Քո աշխատանքի բանալին» արշավին։  Միասին փորձենք մարզերում բնակվող երիտասարդներին տալ հնարավորություն աշխատանքային պրակտիկայի միջոցով ծանոթանալու Ձեր ընկերության մշակույթին և աշխատանքային միջավայրին, ներսից պատկերացնելու ընկերության աշխատանքը, իրականացնելու տարաբնույթ առաջադրանքներ, սովորելու թիմային աշխատանքին և բարելավելու իրենց հմտությունները։  
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում աշխատում է 15-29 տարեկան հարյուրավոր երիտասարդների հետ Հայաստանի տարբեր մարզերում, ովքեր ունեն լավ թվային հմտություններ, հետաքրքրասեր են, ինքնուրույն սովորող, սակայն դեռևս չեն կարողացել կայանալ աշխատանքային կարիերայում։  

Համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք Հայաստանի մարզերի երիտասարդներին օգնել զարգացնելու իրենց հմտությունները, կայանալու որպես մասնագետներ և  հետագայում համալրելու ձեր իսկ ընկերությունները՝ որպես աշխատակիցներ։




Երիտասարդների մեր համայնքը

2023թ․-ի դեկտեմբերին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ ՄԳԶ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են նոր նախաձեռնություն՝ «Քո աշխատանքի բանալին...», որի նպատակն է ՀՀ մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին, ծանոթացնել ծրագրավորման տարբեր լեզուների հիմունքներին։
Շարունակական բնույթ կրող այս նախաձեռնությանն անվճար է, և կարող են մասնակցել վեբկայքերի կամ հավելվածների ծրագրավորման տարբեր լեզուներով, ինչպես նաև տվյալագիտությամբ հետաքրքրված բոլոր երիտասարդները։

Copyright © Enterprise Incubator Foundation. All rights reserved 2024